Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Կարևորը` «Երևանջուրը» գոհ լինի

Կարևորը` «Երևանջուրը» գոհ լինի
09.06.2009 | 00:00

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ
Հուլիսի մեկից մեկ խորանարդ մետր ջրի սպառման սակագինը նախատեսվում է ավելացնել 8 դրամով։ Անկեղծ ասած, մտադիր չէի անդրադառնալ այս հարցին, մտածելով` ինչքա՞ն կարելի է գրել ու ապացուցել, որ թանկացումներն անհիմն են, և «Երևանջուրը» չի կատարում իր պարտավորությունները, որ ոչ թե սեփական ժողովրդին պետք է ճնշել, այլ կարգի հրավիրել օտարերկրյա կառավարչին, եթե անգամ նա բարեկամ երկիր է ներկայացնում։ Բայց, ինչպես ասում են, «վպ ՉօվպրսՈ ՊցՔՈ տՏֆՑՈ»։
«Երևանջուր» ընկերությունն իր բոլոր պարտավորություններից և գործառույթներից, ըստ ամենայնի, կարևորում է ջրի սակագնի բարձրացումը, և պետք է նկատել, որ այս մոտեցումն ավանդական է դառնում։ Ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` 9 դրամով ջրի սակագինը բարձրացնելու առաջարկով։ Բնականաբար, ընկերության կողմից առաջարկվող գինը բարձր է, քանի որ նախնական քննարկումներում որոշվել է հաստատել 8 դրամ։ Նկատենք, որ ընկերության այս քաղաքականությունը (հանձնաժողովին ներկայացնել չհիմնավորված շատ ավելի բարձր գին, որպեսզի ստանա ցանկալի արդյունք) նույնպես ավանդույթ է դարձել։ Պետք է ենթադրել, որ 8 դրամով ջրի սակագնի թանկացումը հենց այն է, ինչ իրականում ուզում է ընկերությունը, այսինքն` ստացել է իրեն ձեռնտու թիվ։ Հիշեցնենք, որ դեռ փետրվարին «Երևանջուրը» դիմեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` սակագնի ճշգրտման հայտով։ Այն ժամանակ ընկերությունն առաջարկել էր սակագինը դարձնել 189,9 դրամ, այսինքն` սակագինը բարձրացնել 17 դրամով։ Հիմնավորումը, իհարկե, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամն էր։ Նշենք, որ 2007-ին ընկերությունն առաջարկել էր ջրամատակարարման և ջրահեռացման սակագինը բարձրացնել 7,6 դրամով։ Այդ ժամանակ հանձնաժողովը հիմնավոր համարեց 3 դրամով բարձրացումը։ Համադրելով ներկայացվածը` ավելի ակներև է դառնում մեր պնդումն այն մասին, թե ընկերությունը բարձրացնում է ջրի սակագինն իրեն հարմար թվերի շրջանակներում։ Իսկ թե որքան է այն ձեռնտու սպառողին, վերջիններիս համար միևնույն է, իսկ թե ինչու է դա միևնույնը կառավարության, մասնավորապես, ջրային տնտեսության կառավարման կոմիտեի համար, անհասկանալի է։ Հատկապես, երբ, համաձայն պայմանագրի, 2007-ից սպառվող ջրի մեկ խմ սակագինը պետք է գնալով նվազեր։ Ընդգծենք, որ նույն պայմանագրով 2009-2010 թվականներին սպառվող ջրի մեկ խմ-ի սակագինը պետք է կազմեր 132 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի։ Այսինքն, սա նշանակում է, որ այս տարվանից ջրի սակագինը պետք է 165 դրամի սահմաններում լիներ կամ էլ մոտ 7 դրամով պակաս գործող սակագնից։ Մինչդեռ այս պահին գործող սակագինը 172,8 դրամ է։
Ընկերության կողմից հանձնաժողովին ներկայացված հաշվարկները ևս խոսուն են։ Այսպես, 2008-ի ընթացքում սպառողներին մատակարարվել է ընդհանուր առմամբ 59,5 մլն խմ ջուր։ Մինչդեռ 2007-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունների հիման վրա նշվել է, որ ընկերության կողմից մատակարարվող ջրի ծավալները կարող են ընդունելի լինել, եթե այն կազմի 59,8 մլն խմ։ Սակայն արի ու տես, որ ընկերությունն այս տարի նույնպես չի կարողացել ապահովել հանձնաժողովի կողմից իր առջև դրված պարտավորությունը։ Միևնույն ժամանակ չի մոռացվել ձգել սպառողների «վզի օղակը»` 8 դրամով բարձրացնելով Երևան քաղաքի և նրան հարակից տարածքների ջրի մեկ խմ-ի սակագինը։
Բնականաբար, «Երևանջուրը» առաջարկվող սակագնի բարձրացումը կհիմնավորի էլեկտրաէներգիայի գնի բարձրացմամբ, ինչի հետ, անշուշտ, կհամաձայնենք որոշակի վերապահումով, քանի որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը տեղի ունեցավ այս տարի գլոբալ ֆինանսական ճգնաժամի պատճառով, մինչդեռ ընկերությունը և՛ 2007-ին, և՛ 2008-ին պարբերաբար հանդես էր գալիս սակագնի բարձրացման պահանջով և, ի վերջո, հասավ իր նպատակին։ Եթե գործադիրը պետք է կրկին համաձայներ առաջարկվող սակագնի բարձրացմանը, ինչո՞ւ օրենսդիրը մի քանի ամիս առաջ հաստատեց 70 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագիրը` ուղղված ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի բարելավմանը։ Ավելին, ջրային տնտեսության կառավարման կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ԱԺ-ում կուրծք ծեծելով, փորձում էր օրենսդրին համոզել, որ գումարներն ընկերությունը ծախսելու է խիստ նպատակային։ Հետաքրքիրն այն է, որ վարկերի արդյունավետ բաշխումը նկատելի է, թերևս, մի քանի հոգու, բայց ոչ սպառողի համար։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3000

Մեկնաբանություններ